04/11/2024 13:59
Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն, որն այդպես էլ չի լինի Ձեր բարեփոխումների արդյունքում։
Հ. Գ. Նկարում Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագրի 2.1.3 կետն է, որտեղ քաղաքապետարանն օրական միջին 600 000 ուղևորների փաստն է արձանագրում:
Սուրեն Գրիգորյան 2022 թվականից քաղաքապետարանի կողմից հրապարակած թվերով տարեկան պետք է հավաքագրվեր 60 մլն դրամ *365 օր= 21 մլրդ 300 մլն դրամ, բայց հավաքագրվել է մաքսիմում 6,7 մլրդ:
Չմոռանանք, որ Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագիրն անօրինակ է և չէր կարող կնքվել:
Տղե՛րք բանկային քարտերով ինչո՞ւ չեմ կարողանում վճարել (նույնիսկ այդ խայտառակ պայմանագրով էլ արդեն պետք է լիներ դա):
Այդպես էլ չընդունեցի 600 000 թիվը և չհասկացա՝ ՔՊ-ական պաշտոնյաները որտեղից են այն գտել:
Տղե՛րք, ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր:
Հ Գ. Քաղաքապետարանի բարձրաստիճան «չինովնիկներ», ուշադի՛ր եղեք, անակնկալներ դեռ լինելու են»: