04/11/2024 10:55
Երևանի քաղաքապետարանը փնտրում է ավտոբուսների վարորդների՝ 420 հազար դրամ աշխատավարձով (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին այսօր զեկուցվեց, որ նոր ձեռք բերված 171 միավոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներն արդեն Երևանում են:
«Նոր ավտոբուսների համար կարիք ունենք վարորդների»,-ասաց Ավինյանը։
Նշվեց, որ ձեռք բերված նոր ավտոբուսների համար անհրաժեշտ է 342 վարորդ։
Նրանք պետք է ունենան 2 տարվա աշխատանքային փորձ, աշխատավարձը` 420.000 դրամ, 14 օրյա աշխատանքային գրաֆիկ։
«Սա 8.5 մետրանոց ավտոբուսների համար է։ Իսկ մեծ ավտոբուսների վարորդները կստանան 500 000 դրամ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն D կարգի վարորդական վկայական, կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ»,-ասաց Տիգրան Ավինյանը։