04/11/2024 13:09
Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Դատախազության արձագանքը
Ըստ հրապարակման՝ տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։
«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել է թեմային՝ «Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում» վերնագրով։
Թերթի փոխանցմամբ՝ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:
Հրապարակման մեջ շեշտվում է, որ մինչ այս պահը ո՛չ իրավապահները, ո՛չ էլ կոռուցպիայի կանխարգելման հանձնաժողովը չեն արձագանքվել կատարվածին։