04/11/2024 12:51
Ըստ իրավունքի՝ «Գոյ» թատրոնի բանալիները Սունդուկյան թատրոնի տիրապետության ներքո չպետք է լինեն. Փաստաբան (Տեսանյութ)
Գոյ թատրոնի դերասանների առջև թատրոնի մուտքի դուռը շարունակում է փակ մնալ։ Ի պատասխան Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հայտարարության, թե դատարանը որևէ որոշում չունի, որ թատրոնի դերասանները ստանում են իրենց բնականոն աշխատանքը շարունակելու իրավունք՝ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը հակառակն է պնդում։
«Սունդուկյան թատրոնի տնօրենը թող մոտենա և մեզ կոնկրետ պատասխանի՝ հիմա բացո՞ւմ է դռները, «Գոյ» թատրոնի մուտքի բանալիներն իր տիրապետության ներքո չպետք է լինեն, ըստ իրավունքի»,-լրագրողներին ասաց Ասատրյանը։
Դիտարկմանը, թե իրենց կողմցի հղում արված Արդարադատության նախարարության փաստաթուղթը, ըստ Սունդուկյան թատրոնի իրավաբանի, հիմք չի կարող հանդիսանալ, որ բանալիները նրանց տրամադրեն, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի՝ Կարո Ասատրյանը պատասխանեց, որ ԱՆ-ից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն, քանի որ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը, նախարությունն ու «Գոյ»-ի տնօրենի ԺՊ նշանակված Կարեն Սիմոնյանը միակողմանիորեն էին մեկնաբանում։
«Մենք ասում ենք՝ կասեցված է և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ Սունդուկյանի տնօրենը հայտարարեց, որ դատարանը նրանց միջնորդությունը մերժել է, փաստաբանը պարզաբանեց, որ բանակցություններ կան, դատարանն այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չի ներկայացվել։ «Թեև այդ բավարար հիմքերն ունենք, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է՝ համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման»,-ասաց նա։