04/11/2024 22:03
Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում առաջատար դիրքերում են
Շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլում մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Հայաստանի ներկայցուցիչ Ալեքս Սահակյանը, ով 6 հնարավորից ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 4.5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: