05/11/2024 13:33
Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Մերձավոր Արևելքում գերլարված իրավիճակի պայմաններում Լիբանանում ապրող հայերն այսօր ստիպված են հաղթահարել մի շարք մարտահրավերներ. ռմբակոծությունների հետևանքով Լիբանանի հայ համայնքն ունի աջակցության ու հոգածության կարիք:
Մոտ 250 հազարանոց գաղթօջախին օգնության ձեռք մեկնելու առաջին խոշոր արձագանքը Հայաստանից Գագիկ Ծառուկյանի կողմից է:
Կարևորելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների միասնությունն ու դժվարին իրավիճակում միմյանց սատարելու հանգամանքը՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանի հայ համայնքին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Արամ Ա-ի հետ Գագիկ Ծառուկյանը հեռախոսով խոսել է իր նախաձեռնությամբ՝ խոր մտահոգություն ու զորակցություն հայտնելով Լիբանանի հայ համայնքին:
Մանրամասները՝ տեսանյութում: