05/11/2024 12:40
Հարցված քաղաքացիների 41,2 տոկոսը միանշանակ չի հավատում, որ «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է. «GALLUP»
«GALLUP»-ի վերջին հարցումներով՝ մեր քաղաքացիների գրեթե կեսը չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է։
«Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ» հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 8,3 տոկոսն են ասել՝ «միանշանակ այո»։ «Ավելի շուտ այո» 17,5 տոկոսն է պատասխանել, «ավելի շուտ ոչ»՝ 23,4 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 41,2 տոկոսը։
Հարցմանը դժվարացել է պատասխանել 9,6 տոկոսը։