05/11/2024 13:56
Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները մեր տարածքներից դուրս են գալու, խնդիրը լուծվելու է. Սյունիքի մարզպետ
Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ սահմանով ավարտվի, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Այնտեղից, որտեղից պետք է ադրբեջանցիները հետ գնան՝ կգնան, ու, ի վերջո, սահմանը պետք է սահմանագծվի։ Այդպես պետք է լինի, ինչ կարևոր է՝ հավատո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ»,-հավելեց նա։
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի հետ հարաբերություններին՝ Ղուկասյանն ասաց, որ բոլորի հետ էլ ջերմ, աշխատանքային հարաբերություններ ունի.
«Իրականում Սյունիքում ներդրումներն աննախադեպ են ու շատ։ Անհրաժեշտ է համակարգված, միասնական աշխատանք։ Այստեղ անձնական հարաբերությունների պատճառով տուժելու է ողջ մարզը։ Բոլորս էլ գիտենք, որ Ներքին Հանդում ունենք խնդիր, սակայն բոլորս էլ հույս ունենք, որ սահմանազատման արդյունքում դա կլուծվի»։