Այսօր, 10:42
ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Տիգրան Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, ինչ մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։
«Դեռևս արձագանք չկա»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Politico պարբերականն էր հայտնել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։