05/11/2024 10:40
Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը
Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ:
Գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 կրոնների ներկայացուցիչներ, հեղինակավոր կրոնական կենտրոնների ղեկավարներ՝ պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնյաներ, ականավոր կրոնական և հասարակական գործիչներ, պետական, գիտական և կրոնական գործիչներ աշխարհի 55 երկրից և 30 միջազգային կազմակերպություններից։
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-6-ը։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում են այցեր Արցախի օկուպացված տարածքներ։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը Բաքվի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել։