Այսօր, 18:53
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել 28 մասնակիցների հետ
Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել Դիլիջանում: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերաացիայից։
«Միջոցառումը կազմակերպվել էր Դիլիջանի միջազգային դպրոցի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից։
Դիլիջանի միջազգային դպրոցը ներկայացնող բոլոր տարիքի շախմատիստները, ինչպես նաև շախմատով հետքրքրված անձինք Դիլիջանից, Վանաձորից և հարակից այլ բնակավայրերից, բացառիկ հնարավորություն ունեցան մասնակիցը լինելու այդ իրադարձությանը:
Ինչպես և ակնկալվում էր, մեր գրոսմայստերների հետ հանդիպելու և շախմատ խաղալու հնարավորությունը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց ընտրված 28 մասնակիցների մոտ: Նրանցից չորսը արժանացան հատուկ մրցանակների»,- նշված է հաղորդագրությունում: