Այսօր, 18:13
Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը
ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ով դեկտեմբերի 1-ից թողնելու է պաշտոնը, հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։
«Կասկածից վեր է, որ մենք ծայրահեղ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում․ վտանգավոր ժամանակաշրջանում՝ ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար։
Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է կանխենք այն։ Պատմության ընթացքը դեռ հնարավոր է փոխել»,- ասել է Միշելը՝ Soir պարբերականին տված հարցազրույցում։