05/11/2024 12:50
Հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար․ Վաչե Տերտերյան
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները, և համատեղ միջոցառման օրակարգը։
Ֆրանսիական կողմը խոսել է հուշագրի ստորագրման առաջնահերթությունների մասին և ներկայացրել իրենց տեսլականն իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։