Փաշինյան․ «Չենք ուզում խամաճիկային, գործադիր իշխանության կամակատար դատական համակարգ»

05/11/2024 17:14

Փաշինյան․ «Չենք ուզում խամաճիկային, գործադիր իշխանության կամակատար դատական համակարգ»


Ներկայացնում ենք կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն: «Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է. «Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,-ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով փաթեթավորված»,- ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա:

Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում: «Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը: Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան 23/12/2024 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ 23/12/2024 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը 23/12/2024 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան 23/12/2024 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 23/12/2024 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին 23/12/2024 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան 23/12/2024 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ 23/12/2024 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է 23/12/2024 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ 23/12/2024 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» 23/12/2024 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին 23/12/2024 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 23/12/2024 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու 23/12/2024 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/12/2024 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 23/12/2024 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ 23/12/2024 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով 23/12/2024 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան 23/12/2024 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան 23/12/2024 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ 23/12/2024 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) 23/12/2024 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով 23/12/2024 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան 23/12/2024 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ 23/12/2024 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար 23/12/2024 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար 23/12/2024 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի 23/12/2024 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է 23/12/2024 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ 23/12/2024 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին 23/12/2024 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը 23/12/2024 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան 23/12/2024 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր 23/12/2024 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին 23/12/2024 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին 23/12/2024 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել 23/12/2024 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան 23/12/2024 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան 23/12/2024 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում 23/12/2024 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին 23/12/2024 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով 23/12/2024 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել 23/12/2024 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին 23/12/2024 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի 23/12/2024 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը 23/12/2024 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն 23/12/2024 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) 23/12/2024 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 23/12/2024 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան 23/12/2024 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան 23/12/2024 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է 23/12/2024 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք 23/12/2024 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան 23/12/2024 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը