Այսօր, 18:38
Մեր երիտասարդությունը, կարծես, որդնել է. Եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)
«Երիտասարդները, եթե շարունակեն վախենալ, հեռու մնալ քաղաքականությունից, եթե շարունակեն չնկատել իրենց շուրջը կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը կամ այստեղ ապրել ուղղակի ապրելու համար»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող Կարպիս Փաշոյանը․
«Երիտասարդության դերը շատ կարևոր է բոլոր հասարակություններում։ Մեզ հայտնի բոլոր համահասարակական ցնցումները, զանգվածային շարժումները եղել են այն ժամանակ, երբ արձանագրվել է ժողովրդագրական աճ։ Չեմ ասում՝ օրինաչափություն է, բայց մեծամասամբ երիտասարդության թվի աճը, ակտիվությունը հանգեցնում են փոփոխությունների, շրջադարձերի։
Ի դեպ, ներկայիս իշխանությունն էլ մեծամասամբ իշխանության հասել է երիտասարդության երեք տոկոսի՝ այդ կրիտիկական տոկոսի աջակցության շնորհիվ։ Ո՛ր քաղաքական ուժը կարողացավ այդ կրիտիկական տոկոսին վերահսկել, նա կկարողանա գալ իշխանության։
Ցավոք, մեր այդ երեք տոկոսը սկսել է որդնել։ Երբ տեսնում ես, թե ինչեր են գրում, ինչերի են հավատում, ինչեր են խոսում, հիասթափվում ես. նույն նաիվությունը, նույն ապաքաղաքականությունը, նույն միֆերի վերարտադրությունը։
Տարիներ շարունակ հայ առաջադիմական զանգվածը, նաև ես, փորձել ենք հիմնավորել մեր ճղճիմ փսևդոինտելեկտուալությունը՝ ինքնահաստատվելով հետադիմության, ռազմահայրենասիրության վրա. հեգնել ենք, ծաղրել ենք, այլ բանով չենք զբաղվել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում