05/11/2024 20:55
Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը, հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ
Ուկրաինան ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, իսկ գործողությանը ներգրավել 20 հազար զինվորականներ, սակայն հարձակումը կանխվել է, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը ասուլիսի ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի պլանավորած գործողության քարտեզներն ու հայտարարել, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու համար Ուկրաինան ծրագրել էր ներգրավել 20 000 զինվորականների, 27 տանկ, 50 միավոր զրահատեխնիկա, 30 միավոր թնդանոթային հրետանի, 5 միավոր բազմակի արձակման հրթիռային համակարգեր։
Կիրիլովն ասել է նաև, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու փորձի ձախողումից հետո Ուկրաինան կրկին փորձել է իր վերահսկողության տակ առնել Զապորոժիեի ատոմակայանը, սակայն դա ևս չի հաջողվել։ Այդպիսի փորձ Ուկրաինան ձեռնարկել էր նաև 2022 թվականին։