05/11/2024 13:15
ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ արցախցիների համար (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Դրա համար անհրաժեշտ է՝
1․ Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
2․ գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
«Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար»: