05/11/2024 13:41
Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատել ՀՀ նախագահի, ԱԺ-ի և կառավարության աշխատանքը. «GALLUP»
ՀՀ նախագահի աշխատանքից «լիովին գոհ» է «GALLUP»-ի կողմից հարցված քաղաքացիների ընդամենը 8,6 տոկոսը, իսկ «ավելի շուտ դրական» է համարել 16,2 տոկոսը։
Հարցվածներից 16,3 տոկոսն ավելի շուտ «բացասական» է գնահատել, իսկ 39 տոկոսն ընդհանրապես «բացասական»։
ԱԺ-ի աշխատանքից դժգոհ է 66,5 տոկոսը, գոհ՝ 15,6 տոկոսը։
Կառավարության աշխատանքից դժգոհ է 56,3 տոկոսը, գոհ՝ 37,8 տոկոսը։