Այսօր, 17:41
Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվում են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները
Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:
Ժողովին որպես ատենապետ մասնակցում է նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։