06/11/2024 21:41
Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի
Իրանում կրկին հայտարարել են, որ պատասխան հարված են հասցնելու Իսրայելին։ Հայտարարությունը հնչել է ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականի կողմից։
«Իսրայելը չի կարող դիմակայել Իրանին և Դիմադրության ուժերին, որոնք պատրաստ են պատասխան հարված հասցնել նրան՝ հոկտեմբերի 26-ին Իրանի դեմ ձեռնարկած գործողության համար»,- մասնավորաապես, հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին։
«Իրանը և Դիմադրության ճակատը պատրաստ են, իսկ Իսրայելը չի կարող դիմակայել մեզ և պետք է սպասի մեր պատասխանին»,- Ֆադավիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։