06/11/2024 20:12
Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am
Armlur.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար, նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով իրեն դիմողները:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:
Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում