06/11/2024 12:28
Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում
«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում, РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի սահմանով մեկնել է Ուկրաինա, որտեղ տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում գումարի դիմաց մասնակցել է մարտերին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր:
2024 թվականի օգոստոսին Բալյանի նկատմամբ հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար, և հայտարարվել էր հետախուզում: