![Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում](https://www.aysor.am/news_images/784/2350299_1/672b0c91b8f29672b0c91b8f2a1730874513672b0c91b8f27672b0c91b8f28.thumb.jpg)
06/11/2024 11:57
Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում
Նոյեմբերի 6-ին Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հանդիպմանը նշվել է, որ «բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»։
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։