06/11/2024 17:26
ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ամերիկյան նոր վարչակազմից պահանջել է այլևս չաջակցել Իսրայելին։ Այդ մասին նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում։
«Պահանջում ենք դադարեցնել Իսրայելին կուրորեն աջակցելը ռազմական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև կոչ ենք անում ԱՄՆ նոր վարչակազմին՝ ճանաչել Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները»,- նշված է հայտարարությունում։
ՀԱՄԱՍ-ն ընդգծել է նաև, որ ԱՄՆ նոր նախագահը պետք է քաջ գիտակցի՝ պաղեստինցիները շարունակելու են դիմադրությունն «օկուպացիոն ռեժիմին» (Իսրայելին-խմբ․) և չեն ընդունելու իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ, որոնցով կսահմանափակվեն իրենց ազատությունն ու ինքնորոշման իրավունքը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է նաև, որ ԱՄՆ նոր նախագահից ակնկալում է «լուրջ աշխատանք՝ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում պատերազմին վերջ տալու, ինչպես նաև Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ»։