06/11/2024 14:39
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից ժամը 16:00-ը, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ից ժամը 16:00-ը, շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի
Ծաղկահովիտ համայնքում:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից ժամը 16:00-ը, ծառայություններ կմատուցվեն Ալագյազ համայնքում։