06/11/2024 11:32
Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում
«Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, թե Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի օրը, պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում է նախարարության խոսնակ Անի Հակոբյանը։
«Տեղեկացնեմ, որ նախարարը չի մեկնելու Լոնդոն, ավելին նոյեմբերի 7-ին նախարարությունում ընդունելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Օրաթերթի գործընկերները նախքան հրապարակումը պարզաբանում չեն ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից»,-նշել է խոսնակը։