06/11/2024 12:04
Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am
«Սնուփ Դոգի հետ անմիջական հանդիպման ընթացքում նա ընդգծել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը և այն՝ իր գալիք համերգային ծրագրերում ընդգրկելու պատրաստակամությունը՝ անհրաժեշտ ցուցումներ տալով իր թիմի անդամներին» ,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ պայմանավորվածություններ կան արտիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Հայկ Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ Սնուփ Դոգի, նրա թիմի պահանջով քննարկումների ընթացքի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ նախատեսվող համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացնել:
«Հայտնում ենք, որ արտիստի հետ քննարկումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման արգելքը վերանալու՝ դրանք այլևս հրապարակայնացնելու հնարավորության դեպքում մեծ ուրախությամբ լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշել է ընկերության ղեկավարը։
Ինչ վերաբերում է արտիստի համերգի տոմսերի վաճառքին, «Դոպինգ Սփեյս»-ի ղեկավարը մանրամասնել է, որ տոմսերը գրեթե ամբողջությամբ վաճառված են եղել, իսկ դրա չեղարկումից հետո վաճառված տոմսերի մեծ մասը գնորդների պահանջով վերադարձվել է։ «Ներկայումս նույնպես մեր ընկերությունը շարունակում է ստանալ վաճառված տոմսերի գումարների հետ վերադարձման հայտեր, որոնք սահմանված կարգով վերադարձվում են, հետևաբար, քանի որ ներկա պահին նույնպես ստացվում են նման հայտեր, ուստի տոմսերի գումարների չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկա դրությամբ հնարավոր չէ տրամադրել»,- նշել է Սիմոնյանը պատասխան նամակում։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։