06/11/2024 15:40
Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow)՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում. հայտնում են կոմիտեից։
«Հյուրերը ծանոթացան Հայաստանի զբոսաշրջային արդյունքների բազմազանությանը, այդ թվում՝ արկածային, մշակութային, գաստրո և էնո հնարավորություններին»,-նշվում է տարածված հաղորդագրությունում։