Այսօր, 13:12
ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։
2025թ. կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ:
Դրանք ավելի քան 5.4%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը:
2025թ. կապիտալ ծախսերի 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին:
2025թ. պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն մոտ 664.7 մլրդ դրամ: Դրանք 20.0%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։