06/11/2024 19:03
Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ
Եվրոպական երկրները շահագրգռված են, որ ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանան, տարանցիկ այս ճանապարհը նրանց ձեռնտու է, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Իսկապես, Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Եվրոպական երկրները, որոնք այսօր գազ են ստանում այդ խողովակաշարով, շահագրգռված են, որ գազի տրանզիտը շարունակվի, իսկ դա իր հերթին կախված է այն պայմանավորվածություններից, որոնք պետք է ձեռք բերվեն եվրոպական երկրների և Ուկրաինայի միջև»,- ասել է Նովակը։