Այսօր, 18:45
Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր)
«Իմնեմնիմի» պոթքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստին հանվեց սահմանափակումը, որը կիրառվել էր հաղորդաշարի նկատմամբ։
Դատարանի որոշմամբ՝ վերականգնվեց հաղորդաշարը վարելու՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքը։
«Կարևոր փաստ է, որ խոսքի ազատության այն սահմանափակումը, որը կիրառված էր «Իմնեմնիմի» հաղորդաշարի մասով, այսօրվանից վերացվեց»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասացին փաստաբանները՝ տեղեկացնելով, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը արգելքի վերացումից հետո այսօր արդեն կլինեն եթերում և հենց իրենք էլ կվարեն իրենց հեղինակային հաղորդումը։
Հենց այսօր երեկոյան եթեր վերադառնալու իրենց մտադրության մասին տեղեկությունը հաստատեցին նաև Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։
«Ժամը 22։00-ին կլինենք եթերում, պատմելու շատ բան ունենք, այսօրվա «Իմնեմնիմի»-ն շատ հետաքրքիր է լինելու»,- ասացին նրանք։