06/11/2024 21:04
Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ներկայացրել է 2024 թվականի աշխարհի առաջնության մասնակից երկրների նախնական հայտերը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցելու է 17 ծանրորդով՝ 11 տղամարդ, 6 կին։
Տղամարդկանց պայքարում հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը և Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Սուրեն Գրիգորյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պահեստայինում են։
Կանանց պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում՝ դեկտեմբերի 5-15-ը։