06/11/2024 14:06
Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա։
«Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք դեպի ռազմավարական գործընկերություն, դրա մասին նաև թուղթ կա ստորագրված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանը վստահ է՝ հայ-ամերիկյան հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել, «այդպես լավ ու ջերմ հարաբերություններ էլ մնալու են»։