06/11/2024 16:45
Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են
Ավարվել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը։
Ինչպես հաղորդում են Հաայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 7 հնարավորից ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:
8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: