06/11/2024 12:20
«Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել։
Սիմոնյանը նշել է, որ քննարկել են տարբեր թեմաներ, նույնիսկ՝ օրենսդրական նախաձեռնություն միասին են մտածել։
«Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզեր այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը, որոնք հիմնականում սկսվում են՝
«Ալե՛ն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:
Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։