Այսօր, 19:06
Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում
Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 3-9-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4.5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3.5 միավոր:
9-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: