07/11/2024 12:28
Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան
Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, ինչպես նաև արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Այս երկու կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք վեր հանել խնդիրները՝ հասկանալու համար, թե որտեղ է մեր քաղաքացիների մոտ արդարության պակասի զգացում արթնանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ հետո կսկսեն սահուն քայլերով դրանք լուծել։
Հարցին՝ երկրում քաղբանտարկյալներ կա՞ն՝ Գալյանը հստակ պատասխանեց.«Ո՛չ։ Ես կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են որպես կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին հակազդեցություն»։
Դիտարկմանը՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր հայացքները՝ ի խատասխան Գալյանը շեշտեց.«Եթե չկիսեի, այստեղ չէի լինի»։
Նորանշանակ նախարարը ընգծեց՝ երկրում զանգովի արդարադատություն չկա.«Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք, երբ այդ զանգը նպատակակետին հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, նոր կխոսենք»։