07/11/2024 13:16
ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ)
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի 11-րդ խմբագրությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Կարծում եմ` կարճ ժամկետում կպատասխանենք»,- ասաց նա:
Վահան Կոստանյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս:
«Հայաստանը ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա»,- ասաց նա: