07/11/2024 11:56
Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ)
Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար: Վստահեցրեց` Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքները կներդնի, որ հանձնաժողովը աշխատի բնականոն:
Նա ասաց նաև, թե կանի ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնի: