07/11/2024 10:59
Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է քարոզչական արշավ իրականացնել՝ վարկաբեկելու Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ։
ԱՀԾ տվյալներով՝ Վաշինգտոնը պատրաստվում է տարածել տեղեկություններ, որոնք կասկածի տակ կդնեն Երևանի համագործակցության հեռանկարները Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ։ Բացի այդ, կտարածվեն նյութեր այն մասին, որ իբր Ռուսաստանում աշխատող հայաստանցի քաղաքացիները «ճնշումների» են ենթարկվում։