07/11/2024 12:13
Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին
Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ իր համար սպասելի չէր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն կառաջադրի Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը։ Ես նախկինում արդեն այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ պատասխանատվության գիտակցումով է պայմանավորվել իմ համաձայնություն տալը»,-ասաց նա։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ ստորագրահավաք կսկսեն և կստիպեն հրաժարական տալ, նախարարը նշեց.«Իմ կարծիքով՝ գործադիրում աշխատող մարդու անելիքը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալը տեղին չէ»։