Այսօր, 12:58
ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է` գերիների վերադարձի խնդիրը մշտապես Հայաստանի օրակարգում է:
«Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացնում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Կոստանյանի խոսքով` թեև խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի հարց չկա, բայց խաղաղության գործընթացի ընդհանուր տրամաբնության մեջ հարցը բարձրացվում է։