07/11/2024 12:44
Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար
«Խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
ԱԳ փոխնախարարն ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:
«Որևէ կոկրետ պայմանավորվածություն նախարարերի կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը»,- նշեց նա: