Այսօր, 10:34
Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս
Դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ելույթ է ունեցել՝ ընդունելով ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը։
Նա հաստատել է, որ շնորհավորել է Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ, թեև նշել է, որ ընտրությունների արդյունքը չի համապատասխանում իր սպասելիքներին։
«Մենք պետք է ճանաչենք այս ընտրությունների արդյունքը։ Ես ընդունում եմ պարտությունը։ Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Ես ասել եմ նրան, որ մենք կօգնենք իշխանության խաղաղ փոխանցման հարցում»,-ասել է Հարիսը։