07/11/2024 10:40
Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար
Ցանկացած ոք, Ամերիկայում կամ այլուր, ով Թրամփի հաղթանակը ցնցող է համարում, պետք է փոխի իր տեղեկատվության աղբյուրը, այս մասին գրել է Իլոն Մասկը՝ X-ում:
«Գրեթե բոլոր ավանդական հիմնական լրատվամիջոցները խթանում էին բոլորովին կեղծ իրականությունը: Նրանք ձեզ ստել են», - նշել է Մասկը։
Ըստ Fox News-ի տվյալների՝ Թրամփն այս պահին ստացել է 295 ընտրիչների ձայն, ինչը գերազանցում է նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 270 ձայնի շեմը։ Թեև պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, Թրամփն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին՝ հռչակելով իրեն ԱՄՆ 47-րդ նախագահ։ Նրան արդեն շնորհավորանքներ են ուղղվել նաև որոշ համաշխարհային առաջնորդների կողմից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն էլ նրան անվանել է ընտրված նախագահ։