07/11/2024 22:25
Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է, ով «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ըստ Շամշյանի՝ նա իր վարորդի հետ հոկտեմբերի 30-ին Վայքում վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ա․ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի երկու այլ բնակիչների հետ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց վիճաբանության է բռնվել Ալյոշա Մ․-ի հետ, որի ժամանակ Ալյոշա Մ․-ին հարվածել են, նա ընկել է գետնին և գլխով հարվածել քարին:
նոյեմբերի 1-ի առավոտյան Ա․ Փ․-ն և վեճի մեկ այլ մասնակից հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն:
Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք, վիճակը գնահատվում է ծանր: