07/11/2024 15:34
ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը Արևմուտքի համար սպառնալիք է․ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Ռուսաստանը Հյուսիսային Կորեային տրամադրում է նորագույն տեխնոլոգիաներ, ինչի համար ստանում է Հյուսիսային Կորեայի աջակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմում: Եվ դա սպառնալիք է ոչ միայն ՆԱՏՕ-ի եվրոպական հատվածի, այլև ԱՄՆ-ի համար: Ուստի, մենք պետք է ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի սերտ համագործակցենք», - ասել է գլխավոր քարտուղարը:
Ռյուտեի խոսքով՝ ինքը պատրաստվում է այս հարցը քննարկել Թրամփի հետ՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր հավաքական ջանքերով դիմագրավել այդ սպառնալիքներին։