07/11/2024 21:12
Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին
Միջազգային զարգացումներն այնպիսին են, որ մարդկության պատմության հաջորդ 20 տարիները շատ ավելի բարդ են լինելու, քան նախորդ ժամանակաշրջանը, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե հետ նայենք ու գնահատենք 20 տարի առաջվա իրողություններն ու տեղի ունեցած փոփոխությունները, իսկ հետո այդ փոփոխությունները պրոյեկտենք եկող տարիների վրա, կարող ենք կանխատեսել, որ հաջորդ քսանամյակը նախորդից ոչ պակաս բարդ է լինելու, եթե չասենք՝ շատ ավելի բարդ»,- ասել է Պուտինը։