07/11/2024 11:40
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան
Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ իրանական կողմը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։