Այսօր, 08:58
«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի և նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են և 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Սակայն նույն խմբում 4 ընդդիմադիր պատգամավոր կա՝ Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Իրինա Գասպարյան, Տիգրան Աբրահամյան։
Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել»։